Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավական աճպարարության եւ մարդկային ողբերգության դրսեւորում․ Սերժ Սարգսյանը իր դեմ հերթական քրեական գործի մասին

Մայիս 21,2025 16:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այս քրեական գործն իրավական աճպարարության եւ մարդկային ողբերգության հերթական դրսեւորումն է․ դատարանի մոտ լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հարց հնչեց նաեւ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի թեկնածությունը չսատարելու մասին։ Երրորդ նախագահն ասաց, որ խմբակցության հայտարարության մեջ ամեն ինչ շատ հստակ գրված է, եթե Էդմոն Մարուքյանը հայերեն լավ չի հասկանում, ինքը կխնդրի խմբակցության ղեկավարին՝ պարզաբանել։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, այսօր Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին վերագրվող հերթական դատական գործը։ Նրան մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին․ խոսքը հողերի օտարման մասին է։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն Իսակովի պողոտայի որոշ հողամասեր ՀՀ երկրորդ նախագահին պատկանող «Տոյոտա-Երեւան»-ին փոխանցելու համար, էժան գնով է վաճառել: Իշխանությունը շահարկում է հողակտորների՝ Եռաբլուրին մոտ լինելու հանգամանքը, սակայն այդ հողակտորները մեծամասամբ Եռաբլուրի դիմացի մայթին են, դրանց մի մասն էլ Չինաստանի դեսպանատան կառուցմանն է հատկացվել։ Սերժ Սարգսյանի փաստաբանը հայտարարել է, որ իրականության հետ կապ չունեցող մեղադրանք է` քաղաքացիաիրավական գործարքները դատախազությունը քրեականացրել է։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031