Լրահոս
Օրվա լրահոսը

Հարավային Կովկասը թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունի: Գոհ ենք, որ Ադրբեջանը համաձայնության է եկել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցում. Էրդողան

Մայիս 21,2025 18:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Region Monitor. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մասնակցելով Հունգարիայում անցկացվող Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին, անդրադարձել է Կովկասում տեղի ունեցող զարգացումներին։

«Թյուրքական աշխարհի համար ռազմավարական կարևորություն ունեցող Կովկասում ընթացող զարգացումներին մոտիկից հետևում ենք։ Գոհ ենք, որ Ադրբեջանը համաձայնության է եկել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցում։ Եթե հնարավոր լինի երկու երկրների միջև մնայուն խաղաղություն հաստատել, իրավիճակն անկասկած իր հետ բազմաթիվ հնարավորություններ է բերելու թյուրքական աշխարհի համար: Այս համատեքստում վստահ եմ, որ հաղթանակած նախագահ, իմ սիրելի եղբայր Ալիևը պատմության մեջ մնալու է որպես առաջնորդ, որը խաղաղություն է բերել տարածաշրջան»,-հայտարարել է Էրդողանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031