Երևանում Հայ-ռուսական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովը հաջորդ տարի Երևանում հյուրընկալելու ՀՀ նախաձեռնության վերաբերյալ իր գնահատականը հարգանքով կընդունվի:
ՌԴ արտգործխարարը հիշեցրել է, թե ինչու է նախաձեռնվել այդ գագաթնաժողովը, որն, ի դեպ, այս տարի անցկացվեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում:
Լավրովի խոսքով՝ այն ստեղծվել է որպես ԵԱՀԿ եվրոպական անդամների ձևաչափ, բայց առանց Ռուսաստանի և Բելառուսի։
Լավրովը հույս ունի, որ ռուսական կողմի այս գնահատականը կընդունվի հարգանքով, այնպես, ինչպես Ռուսաստանի Դաշնությունը հարգանքով է վերաբերվում գործընկերների և դաշնակիցների գործողություններին ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում։