Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրում խաղաղության պակասը. սոցհարցումների համաձայն բնակիչների մեծ մասի համար սա է լրջագույն խնդիրը

Մայիս 21,2025 18:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Կովկասյան բարոմետր» հետազոտության համաձայն՝ հարցված ՀՀ բնակիչների 31,5 տոկոսը հետաքրքրված է ներքին քաղաքական կյանքով, ընդհանրապես հետաքրքրված չէ հարցվածների 22,7 տոկոսը: Միջազգային քաղաքականությամբ հետաքրքրված է հարցվածների մոտ 16 տոկոսը:

ՀՀ առջեւ ծառացած հիմնական 5 խնդիրներից հարցված բնակիչների 44 տոկոսը նշել է երկրում խաղաղության պակասը, 10 տոկոսը չլուծված տարածքային կոնֆլիկտները, 8 տոկոսը՝ անվտանգության խնդիրները, 4 տոկոսը՝ քաղաքական անկայունություն , 4 տոկոսն էլ բանակի զարգացման բացակայությունը:

Ի դեպ, 2021-ի համեմատ 2024-ին երկրում խաղաղության պակասը առաջին մեծ խնդիրը համարողների թիվն աճել է: 2021-ին այդ կարծիքին էին 41 տոկոսը:

Հարցված բնակիչների մեծամասնությունը՝ մոտ 60 տոկոսը, լիովին վստահում է իրենց դավանած կրոնի հաստատություններին, երկրորդ տեղում բանակն է, հետո առողջապահական համակարգը, 4-րդ տեղում ոստիկանությունն է… նախավերջին տեղում լրատվամիջոցներն են, իսկ վերջին տեղում քաղաքական կուսակցություններն են, որոնց ի դեպ, հարցվածների մոտ 50 տոկոսը բոլորովին չի վստահում:

Թե որ կառույցին են ավելի շատ վստահում, հարցվածների մոտ 60 տոկոսը հայտնել է մարդու իրավունքների պաշտպանին, հարցվածներին լիովին վստահություն չեն ներշնչել տեղական իշխանությունները:

Դատարանները Հայաստանում կողմնակալ են,- այսպիսի գնահատական են տվել հարցվածների 70 տոկոսից ավելին: Հարցվածների մեծամասնությունը՝ մոտ 50 տոկոսը այն կարծիքին է, որ մարդիկ պետք է մասնակցեն իշխանության դեմ բողոքի ակցիաներին, որովհետեւ դա ցույց է տալիս, որ իշխանությունը ժողովրդի ձեռքում է:

Եթե խորհրդարանական ընտրություններ տեղի ունենային գալիք կիրակի, կմասնակցե՞ք , այս հարցին հարցվածների մեծամասնությունը՝ 45,4 տոկոսը հայտնել է, որ միանշանակ կմասնակցի, միանշանակ չեն մասնակից հարցվածների 33, 6 տոկոսը:

Հիշեցնենք, որ այս հարցումները ՀՀ 10 մարզում եւ Երեւանում անցկացվել են 1561 քաղաքացիների շրջանում 2024 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին: Հետազոտության նախաձեռնությունը հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամինն է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031