Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինան ցանկանում է դուրս գալ Ռուսաստանի և Բելառուսի հետ կնքված մի շարք համաձայնագրերից

Մայիս 21,2025 20:50

Ուկրաինայի նախարարների կաբինետը որոշում է կայացրել միակողմանիորեն դուրս գալ Ռուսաստանի, Բելառուսի և Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում կնքված մի շարք համաձայնագրերից և պայմանագրերից։ «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկին:

Մելնիչուկի խոսքով՝ կառավարությունը հաստատել է Ուկրաինայի միջազգային պայմանագրերի դադարեցման, դուրս գալու և չեղյալ հայտարարելու մասին, որոնք կնքվել են Ուկրաինայի կառավարության կողմից Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության կառավարությունների հետ և Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում։

Նշվում է, որ խոսքը 14 միջազգային պայմանագրերի դուրսբերման և չեղյալ հայտարարելու մասին է։

Մասնավորապես, Ուկրաինան այս քայլով դուրս է գալիս Ռուսաստանի հետ կնքված համաձայնագրերից՝ մատակարարվող էներգակիրների դիմաց պարտքի փոխադարձ փոխհատուցման վերաբերյալ 1997 թվականի համաձայնագրից, Ուկրաինային ռուսական բնական գազի մատակարարման և վճարման պայմանների վերաբերյալ 2001 թվականի համաձայնագրից, Ուկրաինայի տարածքում ատոմակայանների կառուցման ավարտը ֆինանսավորելու համար պետական ​​վարկ տրամադրելու վերաբերյալ համաձայնագրից։

Տարաս Մելնիչուկը հավելել է, որ նախատեսվում է դադարեցնել Բելառուսի հետ 2004 թվականի արձանագրությունը՝ փոխադարձ ազատ առևտրի սահմանափակումների աստիճանական վերացման և այլ համաձայնագրերի շուրջ։

Առաջարկվում է նաև չեղյալ հայտարարել 1993 թվականի ԱՊՀ մասնակից պետությունների ձեռնարկությունների և արդյունաբերությունների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու ընդհանուր պայմանների և մեխանիզմների մասին համաձայնագիրը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031