Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, ԱՄՆ Կոնգրեսում հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մեր հիմնական խնդիրը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումն է։ Այնտեղ հակամարտության իրական ռիսկ կա, որը մենք փորձում ենք կանխել»,- ասել է նա։
Մարկո Ռուբիոյի խոսքով՝ Վաշինգտոնը զբաղվում է նաև Ադրբեջանում բանտարկյալների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով: