Լրահոս
Օրվա լրահոսը

Մի կողմ թողնենք ամենատարածված գնահատականը՝ «մեկն էլ լինի՝ ձե՛զ կրթի». «Կրթվելը նորաձև է» շարժման գրեթե համընդհանուր մերժումն ավելի խորքային պատճառներ ունի. «ՉԻ»

Մայիս 22,2025 09:30

Ինչո՞ւ սկսվեց «Կրթվելը նորաձև է» շարժումը, ինչո՞ւ կարճ ժամանակ անց այն դարձավ մեր հանրային կյանքի գրեթե ամենաքննարկվող թեման, և ինչո՞ւ հանրության մեծամասնությունը, մեղմ ասած, չսիրեց այդ շարժումը։ Մի կողմ թողնենք ամենատարածված գնահատականները՝ «մեկն էլ լինի՝ ձե՛զ կրթի», «ձեզանի՛ց սկսեք», «դուք ձեր տգետ հալով ու լկտի բառապաշարով ուրիշներին ո՞նց եք կրթելու», և այլն։ Իրականում «Կրթվելը նորաձև է» շարժման գրեթե համընդհանուր մերժումն ավելի խորքային պատճառներ ունի։

Առաջին ու թերևս հիմնական պատճառն այն է, որ այդ շարժումն իրականում որևէ կապ չունի կրթվելու հետ, և այդ կեղծիքն ուղղակի աչք է ծակում։ Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ հետ ընդամենը փորձում է գեղեցիկ ձևակերպումներով հիմնավորել, որ իր օրոք մեր գլխին իջած պատուհասների պատճառը ոչ թե իր տգետ արկածախնդրությունն է, այլ ժողովրդի անկրթությունը կամ «սխալ կրթությունը»։ Այլ կերպ ասած՝ հարյուրամյակներ շարունակ մեր ժողովուրդը «անորակ» է եղել («մենք մեր երկիրը չենք սիրել, դրա համար էլ սահմանամերձ շրջանները դատարկ են», «Շուշին դժբախտ-դժգույն քաղաք էր», «11 հազար դասալիք և 600 հազար պոտենցիալ դասալիք տղամարդիկ», «մենք ճանապարհ սարքել չգիտենք, մենք շենք սարքել չգիտենք», «աղքատությունը մեր գլխներում է» և այլն), և ահա ինքը, որպես մեծ ռեֆորմատոր, որոշել է բարձրացնել մեր ժողովրդի որակը, պարզապես մեր նախկին տգիտության համար չափազանց մեծ գին ենք վճարել (որի համար ինքը նույնքան պատասխանատվություն է կրում, որքան ցանկացած այլ շարքային քաղաքացի, որովհետև անձամբ ինքն էլ է շարքային տգետ եղել)։

Այս շարժումը շատ շահեկան է նաև նախընտրական քարոզչության առումով։ Նիկոլ Փաշինյանին դա հնարավորություն է տալիս ոչ պաշտոնական նախընտրական քարոզչություն իրականացնել, ընդ որում՝ ոչ բյուջեի հաշվին, ոչ սեփական գրպանի (հիմնականում՝ «հաջողակ տղամարդկանց նվիրաբերած գումարներով»)։

Հանդիպումների ֆորմատն էլ իր հերթին է լայն հնարավորություններ բացում։ Դա թույլ է տալիս կազմակերպել փակ հանդիպումներ, որտեղ պատահական մարդիկ չեն լինում, հավաքվում են կամ իր կողմնակիցները, կամ նրանք, ովքեր դեմ չէին լինի իր հետ միասին հայտնվել նույն դահլիճում՝ հետագայում դա «կապիտալիզացնելու» հույսով, այսինքն՝ նույնպես իր պոտենցիալ հենարանն են։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031