Լրահոս
Օրվա լրահոսը

Աղազարյանի կաշառքի գործով անցնողների մասով դատարանը վճիռ է կայացրել. «Ժողովուրդ»

Մայիս 22,2025 10:10

Ինչպես հայտնի է, Արաբական Միացյալ Էմիրություններ մանր եղջերավոր անասուններ արտահանելու կաշառքի քրեական գործով անցնում են ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը եւ եւս երկու անձինք, որոնցից նա կաշառք էր պահանջել:

Մասնավորապես, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ ցուցմունք տված անձը՝ Աշոտ Կամավոսյանը, պատմել է իրավապահներին, որ 300 հազար ԱՄՆ դոլար կաշառքը չեն կարողացել տալ ու վերջում պայմանավորվել են 100 հազար դոլար տալ Աղազարյանին։ Գնացել, հանդիպել են նրան ՀՀ Ազգային ժողովին հարակից զբոսայգում, եւ հենց այնտեղ 20 հազար դոլար է առաջարկվել Աղազարյանին, սակայն պատգամավորը զայրացել է ու ասել, թե «պայմանավորվել էինք 100 հազար ԱՄՆ դոլար, ինչո՞ւ եք քիչ բերել, չեմ վերցնում»: Առաջարկել է՝ «կգնա՛ք, կավելացնե՛ք նոր կգաք»։

Արդյունքում, կաշառքի գործով Աշոտ Կամավոսյանի եւ Սլավիկ Պողոսյանի գործը անջատվեց եւ ուղարկվեց Հակակոռուպցիոն դատարան։ Եվ ահա մեզ հայտնի դարձավ, որ դատարանը վճիռ է կայացրել։

Նկատենք, որ Հովիկ Աղազարյանի առնչությամբ քննությունը Հակակոռուպցիոն կոմիտեում շարունակվում է։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031