Լրահոս
Օրվա լրահոսը

Ազնավուրի հետ յուրաքանչյուր հանդիպում յուրահատուկ էր իր ջերմությամբ. Արմեն Սարգսյան

Մայիս 22,2025 12:04

Այսօր ծնվել է մեծ Հայը՝ Շառլ Ազնավուրը:

Հանճարեղությունը պարզության մեջ է՝ վստահ էր Ազնավուրը: Այդպես էր նա ապրում ու արարում, այդ մասին էր պատմում…

Նրա երգով, երաժշտությամբ ու պոեզիայով սերունդներ են ապրել ու հուզվել, թև առել ու թև տվել իրենց երազանքին, սիրահարվել ու սիրել, ուրախացել ու տխրել…

Ազնավուրյան հոգեպարար երգերն ու նրա անկրկնելի կերպարը միլիոնավոր մարդկանց սրտերում հույսեր են արթնացրել, ցավեր ամոքել, ոգևորել ու ճանապարհել երազանքի հետևից։

Շառլ Ազնավուրի հետ յուրաքանչյուր հանդիպում յուրահատուկ էր իր ջերմությամբ ու անջնջելի տպավորությամբ…

Նա մի հետաքրքիր բանաձև ուներ՝ կյանքը շատ պարզ է. կա ծնունդ և կա մահ, ու դրանց միջև կյանքն է:

Սակայն Ազնավուրի նման մեծ պոետի, երգչի, արտիստի, հայի պարագայում կա մի բան, որը վեր է այդ ամենից՝ երկրորդ կյանք մահվանից հետո:

Ազնավուրն ապրում է և ապրելու է…

Շնորհավոր ծնունդդ, Մե՛ծ Հայ:

Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031