Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է հայտարարել Ռուբիոն Կոնգրեսում և ինչո՞ւ է դա կարևոր. Սուրեն Սարգսյան

Մայիս 22,2025 11:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ի՞նչ է հայտարարել Մարկո Ռուբիոն Կոնգրեսում և ինչո՞ւ է դա կարևոր

Հաշվի առնելով Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ պետքարտուղար Ռուբիոյի հայտարարության կարևորությունը՝ այն պետք է ներկայացնել բառացի թարգմանությամբ։

Ի պատասխան Կոնգրեսական Սմիթի հարցին Ռուբիոն պատասխանում է.
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու վրա։

Կա իրական վտանգ, որ կարող է տեղի ունենալ հակամարտություն, որը մենք փորձում ենք կանխել։ Մեր թիմերը շատ ակտիվ ներգրավված են այդ գործընթացում՝ փորձելով դա իրականություն դարձնել և կանխել հնարավոր ռազմական միջամտությունը այնտեղ։ Իհարկե, այդ զրույցների համատեքստում բանտարկյալների և մարդու իրավունքների հարցերը կարևորագույն նշանակություն ունեն»:

Նախ` պետք է հաշվի առնել, որ Ռուբիոն ոչ միայն պետքարտուղար է, այլև Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատարը։ Ըստ էության՝ նա ղեկավարում է երկու մրցակից կառույց, որոնց մոտեցումները, փաստորեն, նույնական են։

Ինտերվենցիայի վտանգը Ռուբիոն իրական է գնահատում: Իրականում այս պահին ամերիկյան հետաքրքրությունն այն է, որ Հարավային Կովկասում հարաբերական անդորր լինի, քանի դեռ Վաշինգտոնը բանակցում է Թեհրանի և Մոսկվայի հետ:

Միաժամանակ, Թրամփի՝ «աշխարհին խաղաղություն բերողի» դիրքավորումը նույնպես ենթադրում է, որ Վաշինգտոնին լրացուցիչ գլխացավանքներ պետք չեն, մանավանդ զինված հակամարտությունների տեսքով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031