Լրահոս
Օրվա լրահոսը

Շատերը դեռևս ամաչում են խոսել իրենց հոգեկան առողջությանն առնչվող խնդիրների մասին։ Այս ամիսը օգնում է խախտել լռությունը

Մայիս 22,2025 14:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հաշվի առնելով այն, որ Հոգեկան առողջության իրազեկման ամիսը (Mental Health Awareness Month) նշվում է ամեն տարի մայիսին, Երևանի քաղաքապետարանն, ի դեմս աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության, համագործակցում է «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ, որը քաղաքապետարանի աջակցությամբ իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» փորձնական ծրագիրը:

Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել հասարակության իրազեկվածությունը հոգեկան առողջության կարևորության, հոգեկան մարտահրավերների, ինչպես նաև բուժման և աջակցման հնարավորությունների վերաբերյալ։

Ինչու՞ է սա կարևորվում մեր կողմից.
• խարանի հաղթահարում. շատերը դեռևս ամաչում են խոսել իրենց հոգեկան առողջությանն առնչվող խնդիրների մասին։ Այս ամիսը օգնում է խախտել լռությունը,
• իրազեկում և ուղղորդում. տրամադրվում են տեղեկություններ, որոնց միջոցով մարդիկ կարող են իմանալ հոգեբանական/հոգեկան առողջությանն առնչվող խնդիրների նշաններն ինչպես իրենց, այնպես էլ իրենց հարազատների շրջանում,
• աջակցություն և հասանելիություն. ուշադրություն է դարձվում աջակցության հնարավորություններին՝ թեժ գծի, անվճար խորհրդատվությունների և տարբեր իրազեկող միջոցառումների ձևով՝ ապահովելով հասանելիություն։

Հոգեկան առողջության իրազեկման ամիսը՝ մայիսը, կարևորվում է մեր կողմից՝ նպատակ ունենալով բարձրացնել հասարակության իրազեկվածությունը հոգեկան առողջության վերաբերյալ։

Այս նախաձեռնությունը միտված է մարդկանց իրազեկելուն, խարանը հաղթահարելուն և նրանց հորդորելու՝ հոգ տանել սեփական հոգեկան առողջության մասին։

Երևանի քաղաքապետարանը համագործակցությամբ Երևանի մետրոպոլիտենի վեց կայարաններում տեղադրել է գովազդային 7 պաստառ հուզական աջակցության անվճար «Թեժ գծի» վերաբերյալ, որը բոլոր քաղաքացիներին հնարավորություն է տալիս խոսելու հոգեկան առողջության մասին իրենց հուզող բոլոր հարցերի կապակցությամբ և ստանալու համապատասխան ուղղորդում կամ աջակցություն՝ հատուկ վերապատրաստում անցած մասնագետների կողմից:

Մեր կողմից իրագործվող ծրագիրը և իրազեկման այս նախաձեռնությունը կարևոր քայլ է հոգեկան առողջության շուրջ բաց, խարանից զերծ երկխոսություն ստեղծելու և այն որպես ընդհանուր բարեկեցության բաղկացուցիչ մաս ընկալելու առումով։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031