Լրահոս
Օրվա լրահոսը

Քննչական կոմիտեն մարտի դաշտում երկու որդիներին կորցրած կնոջից գումար հափշտակողին ձերբակալելուց 72 ժամ հետո ազատ է արձակել, բայց վերջում գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան. Ռոման Երիցյան

Մայիս 22,2025 15:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը

2023 թվականի սեպտեմբերի 19-ին մարտի դաշտում երկու որդիներին կորցրած տիկին Ալլայից Երևանում պահանջել են 12.000 ԱՄՆ դոլար՝ Եռաբլուրում թաղված որդիների գերեզմաններն ու շիրմաքարերը պատրաստելու և տեղադրելու նպատակով։ Որդու ավտոմեքենայի վաճառքից ստացված միջոցներին ավելացնելով բարեկամներից հավաքած գումարներն ու որպես զոհվածի ծնող ստացած միջոցները՝ տիկին Ալլան մի կերպ վճարում է պահանջված գումարը, սակայն դառնում խարդախության զոհ։ Որևէ աշխատանք այդպես էլ չի կատարվում, իսկ գումարն էլ չի վերադարձվում։

Ոստիկանների նետած պայթուցիկը պայթելու հետևանքով մարդու ձեռքը կորցնելու տեսարանին ներկա և դրանից զայրացած դատարկ պլաստմասե շիշ նետած քաղաքացուն կալանավարող քննչական կոմիտեն տիկին Ալլայից գումար հափշտակողին ձերբակալելուց 72 ժամ հետո ազատ է արձակում, բայց վերջում գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկում դատարան։

Ի՞նչ ասեմ. միգուցե կալանքի հիմքեր չկային։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031