Մայիսի 22-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեց Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը։
2024 թվականին պետական գույքի կառավարումից ստացված ֆինանսական մուտքերը կազմել են 18.6 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը աճել է 21 %-ով կամ շուրջ 3.2 մլրդ ՀՀ դրամով։
2024թ․-ին պետական գույքի կառավարման ոլորտում իրականացված գործարքների արդյունքում ստանձնվել է 36.4 ՀՀ մլրդ դրամի ներդրումային պարտավորություն։
Հաշվետու տարում կատարվել է՝
Կարդացեք նաև
- 31 միավոր անշարժ գույքի օտարում
- 206 միավոր տրանսպորտային միջոցի օտարում
- 1 կազմակերպության 100% պետական բաժնեմասի մասնավորեցում
- 235 տարածք հանձնվել է վարձակալությամբ
Վերջին երեք տարիների ընթացքում Կոմիտեի կողմից շարունակաբար ապահովվում է կայուն, հետևողական աճ․ գույքի կառավարումից ստացվող ընդհանուր եկամուտները ավելացել են 6․4 անգամ։ Հաշվետու տարում պետական գույքի կառավարման ոլորտում իրականացված բարեփոխումները և ծրագրերը նպաստել են պետական գույքի առավել արդյունավետ և նպատակային օգտագործմանը։
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ