Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը մեծամասշտաբ մշակութային ցեղասպանություն է իրականացնում՝ չշրջանցելով նաև համաշխարհային երգարվեստի հարստության՝ Ազնավուրի կիսանդրին. Հովիկ Ավանեսով

Մայիս 22,2025 16:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի ֆեյսբուքյան գրառումը

101 տարի առաջ այս օրը ծնվեց հայ ժողովրդի ականավոր զավակը՝ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Շառլ Ազնավուրը (Շահնուր Վաղինակի Ազնավուրյան):

Ազնավուրի անունը ոսկե տառերով է գրվել համաշխարհային երգարվեստի պատմության էջերում՝ նրան արժանի տեղ ապահովելով ոչ միայն որպես հանճարեղ երգիչ, այլև որպես հասարակական և մշակութային գործիչ։ 1995–2018 թվականներին նա հանդիսանում էր ՀՀ դեսպանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում, որտեղ ակտիվորեն մասնակցում էր հայկական մշակութային ժառանգության պաշտպանության գործին։

Շառլ Ազնավուրը ոչ միայն փայլուն արվեստագետ էր, այլև՝ հայ ժողովրդի մշակութային հիշողության նվիրյալ պահապանը։ Թեև մասնագիտությամբ ճարտարապետ կամ հնագետ չէր, նրա հումանիտար և մշակութային գործունեությունը մեծապես նպաստել է հայկական պատմամշակութային կոթողների, այդ թվում՝ եկեղեցիների, պահպանմանն ու վերականգնմանը։

2021 թվականի մայիսի 22-ին Ստեփանակերտում կանգնեցվեց Շառլ Ազնավուրի կիսանդրին՝ որպես հայ-ֆրանսիական բարեկամության և մշակութային կապերի խորհրդանիշ։ Կիսանդրու հեղինակներն են ճարտարապետ Մամիկոն Ֆարսիյանն ու քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը։ Այն տեղադրված էր Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տարածքում՝ Պոլ Էլյուարի անվան Ֆրանկոֆոնիայի կենտրոնի հարևանությամբ, հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում։

Սակայն, 2023 թվականի սեպտեմբերին «Ադրբեջանի» կողմից Արցախի ամբողջական բռնազավթումից և հայաթափումից հետո, Ազնավուրի կիսանդրին ևս հայտնվեց ոչնչացման վտանգի տակ՝ ինչպես արցախյան մյուս մշակութային ժառանգության օրինակները։

Շառլ Ազնավուրը մեծագույն հայ էր` ամենից առաջ Հայ Դատի նվիրյալ զինվոր, ում ազդեցիկ կերպարից զգաստանում էին բոլոր ժամանակների ֆրանսիական իշխանությունները և դրական ընթացք տալիս Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևերին, խոսում էր Արցախի ինքնորոշման, արցախցի ժողովրդի իրավունքներից։ Արդյո՞ք նաև սա չէ պատճառը, որ այսօր Արցախը բռնազավթած «ադրբեջանական» պետությունը (իր թիկունքին ունենալով Թուրքիայի պես հայատյաց ու ցեղասպան երկրի աջակցությունը)` իրականացնում է այս մեծամասշտաբ մշակութային ցեղասպանությունը` չշրջանցելով նաև Մեծն Ազնավուրի կիսանդրին։

Փաստորեն, իրեն «եվրոպական ժառանգության մաս» համարող բարբարոս երկիրն իր մշակութային ցեղասպան քաղաքականությունը իրականացնելու ճանապարհին կանգ չառավ նաև այն փաստի առաջ, որ Շառլ Ազնավուրը ոչ միայն հայ է, այլև առաջին հերթին ֆրանսիական մշակույթի` համաշխարհային երգարվեստի անբաժան մասն ու հարստությունն է։

2024 թվականի փետրվարի 27-ին Արցախի մշակութային ժառանգության պահպանության պետական խորհուրդը հայտարարություն տարածեց՝ փաստելով, որ «ադրբեջանցի» զավթիչները ոչնչացրել են Շառլ Ազնավուրի կիսանդրին:

Ինչպիսի՞ն է լինելու Ֆրանսիայի արձագանքը, որի նախագահը Մեծն Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ, խոնարհվելով նրա վիթխարի մեծության առաջ, ասում էր, թե իրենց երկրում պոետները չեն մահանում։ Մենք՝որպես համաշխարհային մեծության Ազնավուր ծնած ազգի սերունդ, համարժեք պատասխան ու արձագանք ամենից առաջ հենց Ֆրանսիայից ենք սպասում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031