Լրահոս
Օրվա լրահոսը

«Խախտել եք անմեղության կանխավարկածը». լրագրող Լիլիթ Աղեկյանի հայտարարությունն «Աբովյան» ՔԿՀ-ից

Մայիս 22,2025 17:29

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեկ (21.05.2025) և այսօր (22.05.2025) Զարուհի Փոստանջյանին հնարավորություն է ընձեռվել ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում տեսակցել իր պաշտպանյալ Լիլիթ Աղեկյանին։

Լիլիթ Աղեկյանը Զարուհի Փոստանջյանին է փոխանցել երկու հայտարարություն:

Պահանջագիր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին

Երկու օր է` ինչ տեղեկացել եմ, որ դուք իմ գործունեության, անձի և իմ նկատմամբ տեղի ունեցող ապօրինի քրեական արշավի վերաբերյալ ՀՀ ԱԺ ամբիոնից 12․05․2025թ․ տարածել եք կեղծ՝ զրպարտիչ և վիրավորական բնույթի տեղեկություններ և խախտել եք իմ անմեղության կանխավարկածը։ Դուք այս գործողությունը կատարել եք ի պաշտոնե՝ որպես պաշտոնական կարծիք հրապարակող՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ։

Ուստի անհապաղ պահանջում եմ ներողություն խնդրել ինձանից և հրապարակել համառոտ պաշտոնական տեղեկատվություն՝ իմ հիմնարար իրավունքների խախտման կեղծ տեղեկությունը շտկելու վերաբերյալ։

Լիլիթ Աղեկյան, 22052025թ

Հայտարարություն ուղղված ՀՀ գլխավոր դատախազին,
ՀՀ փաստաբանների պալատի նախագահին

Պահանջում եմ հանրային պաշտպաններ՝ Արտյոմ Մանասյանին և Թամարա Բաղդասարյանին անհապաղ հեռացնել ինձ հետ առնչվող քրեական վարույթներից։

Ովքե՞ր են նրանք, ո՞վ է նրանց ներմուծել, վարձել իմ քրեական վարույթների հետ կապված որևէ գործողություն կատարելու, ո՞վ է նրանց իրավունք տվել պահանջել, ստանալ ինձ հետ առնչվող քրեական վարույթների նյութերը, գրել ինչ-որ միջնորդություններ և բողոքներ՝ դատական տարբեր ատյաններին և նախաքննական մարմիններին։

Հայտարարում եմ, որ ես հրաժարվել եմ նշված երկու հանրային պաշտպաններից՝ Արտյոմ Մանասյանից՝ 09․05․2025թ․ և Թամարա Բաղդասարյանից՝ 16․05․2025թ․։

Ո՞ւմ կողմից են շարունակվում վճարվել նրանք, որ դեռ խցկված են ինձ հետ առնչվող քրեական վարույթներում։

Սա ինչ լկտիություն է։

Եթե մինչև 23․05․2025թ․ այդ երկու հանրային պաշտպանները չհեռացվեն ինձ հետ առնչվող քրեական վարույթներից, ես ստիպված կլինեմ դիմելու այլ գործողությունների։

Հայտարարում եմ՝ իմ փաստաբանը Զարուհի Համազասպի Փոստանջյանն է, արտոնագիր № 30։

 Լիլիթ Աղեկյան,

ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող անձ

22 մայիսի, 2025թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031