Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքաշինության կոմիտեում կառուցապատողների հետ հանդիպմանն անդրադարձել են քաղաքաշինական ընթացակարգերի պարզեցմանը

Մայիս 22,2025 17:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը։

Քննարկվել են համագործակցության օրակարգում ընդգրկված ուղղություններով կատարված աշխատանքները, հստակեցվել հաջորդ քայլերը։

Անդրադարձ է եղել քաղաքաշինական մի շարք նորմերի արդիականացմանը, ԵՄ նորմերի տեղայնացման գործընթացում հնարավոր համագործակցությանը, վերանորոգված բնակարաններով շենքի հանձնման կարգավորումների մշակմանը, քաղաքաշինական ընթացակարգերի վերանայմանը և պարզեցմանը։ Դիտարկվել են շինարարական նոր նյութերի կիրառության վերաբերյալ առաջարկներ, ինչպես նաև ներկայացվել է կառուցապատողների սնանկության վարույթի հայեցակարգ մշակելու ասոցիացիայի նախաձեռնությունը։ Մտքեր են փոխանակվել կառուցապատման ոլորտում ինքնակարգավորող մարմնի ձևավորման գաղափարի և դաշտի կարգավորման արդյունավետ մեխանիզմների ներդրման վերաբերյալ։ Կարևորվել է նաև կառուցապատման ոլորտի ներկայացուցիչների համար կառավարման հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացների կազմակերպումը մասնագիտական բուհերի հետ համագործակցությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև քաղաքաշինության ոլորտի մի շարք այլ թեմաների։

Քաղաքաշինության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031