Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԽ քարտուղարը և Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ

Մայիս 22,2025 18:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային:

Զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և պատրաստակամություն հայտնել զարգացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և ընդգծել, որ ՀՀ-ն հաստատակամ է շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների ուղին: Վերոնշյալի համատեքստում կողմերն անդրադարձել են երկկողմ հնարավոր փոխգործակցությանը:

ԱԽ քարտուղարը և ԱԳ նախարարի տեղակալը նաև մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ:

 

 

 

ՀՀ ԱԽ գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031