Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի չհրկիզվող պահարանից հափշտակել են այնտեղ եղած մոտ 700 հազար ԱՄՆ դոլարը. Shamshyan.com

Մայիս 22,2025 19:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 22-ին, առանձնապես խոշոր չափի գումարի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:

Գողը կամ գողերը գիշերը կոտրելով դուռը մտել են ՀՀ քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքի 6-րդ հարկում գտնվող աշխատասենյակներից մեկը, այնուհետ չհրկիզվող պահարանից հափշտակել են այնտեղ եղած մոտ 700 հազար ԱՄՆ դոլարը:

Դեպքի փաստով արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ: Թե ինչ հանգամանքներում է այդքան խոշոր չափի գումար եղել քննիչի չհրկիզվող պահարանում, դա նույնպես պարզվում է:

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ այդ գումարը եղել է Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում առգրավված գումար:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031