Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը քահանա հայրերին պատգամեց կոչման բարձր գիտակցությամբ և անվերապահ նվիրումով շարունակել իրենց ծառայությունը Եկեղեցուն, ազգին ու հայրենիքին

Մայիս 22,2025 19:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց եկեղեցականների վերապատրաստման դասընթացներին մասնակից Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած հոգևորականներին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը,  ամփոփելով ծրագրի 2023-2025թթ․ ընթացիկ փուլը, որին մասնակցել է շուրջ 400 անձ, անդրադարձավ դասընթացների օգտակարությանը։ Սրբազանն իր երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին ծրագրի և մասնակից հոգևորականների նկատմամբ հայրական հոգածության համար։

Այնուհետև ներկաներին իր օրհնությունը բերեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հայոց Հովվապետը գոհունակություն հայտնեց վերապատրաստման ընթացքում արձանագրված արդյունքների առնչությամբ՝ ընդգծելով աստվածաբանական գիտելիքների վերաթարմացման, հովվական փորձառության փոխանակման, ինչպես նաև Եկեղեցու և հասարակության առջև ծառացած մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների շուրջ քննարկումների կարևորությունը։

Վեհափառ Հայրապետը իր գնահատանքը բերեց Վահան Սրբազանին և վերապատրաստման ծրագրերի փոխտնօրեն Տ. Շնորհք աբեղա Սարգսյանին դասընթացների կազմակերպման գործում ցուցաբերած նախանձախնդրության համար՝ տեղեկացնելով, որ դասընթացները հաջորդ փուլում կկազմակերպվեն ըստ տեսական ու գործնական աստվածաբանության թեմատիկ ուղղությունների՝ մերօրյա մարտահրավերներին և հոգևոր սպասավորության արդի պահանջներին համապատասխան։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը քահանա հայրերին պատգամեց կոչման բարձր գիտակցությամբ և անվերապահ նվիրումով շարունակել իրենց ծառայությունը Եկեղեցուն, ազգին ու հայրենիքին՝ իրենց համայնքներում ամենուր հայորդիներին համախմբելով ի խնդիր հայրենիքում առկա դժվարությունների հաղթահարման և երկրի հզորացման:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին                                    

Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031