«Առավոտը» «Շտիգեն» ընկերությունների խմբի հետ նախաձեռնել է նոր հաղորդաշար՝ «Ազգային բուրժուազիա»: Հաղորդաշարի շրջանակներում բիզնեսի աշխարհի ներկայացուցիչները, փորձագետները, մտավորականները խոսելու են գործարարի առաքելության, կորպորատիվ ազգային պատասխանատվության, բիզնեսի՝ հասարակությունը վերափոխելու ներուժի մասին:
Հաղորդաշարի առաջին հյուրն է ֆինանսների կառավարման հարցերով միջազգային փորձագետ Վարդան Արամյանը: Նրա կարծիքով՝ բուրժուազիան, ունենալով նյութական եւ այլ ռեսուրսներ, կարող է հանդես գալ փոփոխություններ թելադրողի, եղանակ ստեղծողի դերում: Դրա համար պետք է գործարարների սերտ համագործակցությունը մտավորական շրջանակների հետ, ընդհանուր ազգային շահի գիտակցումը:
Գործարարների համար ձեռնտու է հաշվի առնել ոչ միայն իրենց բաժնետերերի, այլեւ մնացած շահագրգիռ կողմերի (մասնավորապես՝ ձեռնարկության աշխատակիցների, սպառողների, համայնքի) շահերը: Հասարակական նորմերը թելադրում են բիզնեսի վարքագիծը. ակնհայտ է, որ Կոնգոյում եւ Միացյալ Նահանգներում այդ վարքագիծը տարբեր է: Մյուս կողմից՝ գործարարները կարող են նպաստել հասարակության վերափոխմանը եւ նրա սպասելիքների ձեւավորմանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ