Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ աշխատակազմում կազմակերպվել է աշխատանքային քննարկում` ֆիշինգից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանության առնչությամբ

Մայիս 22,2025 23:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տեղեկատվական (հաղորդակցական) տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարված հափշտակություններից (ֆիշինգից) տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մայիսի 5-ին տեղի է ունեցել տեղեկատվական (հաղորդակցական) տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարված հափշտակություններից (ֆիշինգից) տուժած քաղաքացիների և նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահի ընդունելություն:

Հանդիպման ընթացքում քաղաքացիները բարձրացրել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են բանկերի կողմից բանկային գործարքների (օնլայն բանկինգի/էլեկտրոնային հավելվածներով իրականացվող գործարքների ընթացակարգերի) անվտանգությանը, այդ թվում՝ անձնական տվյալների պաշտպանությանը, դրանց նկատմամբ պատշաճ վերահսկողությանը, նախաձեռնված քրեական վարույթներին և այլն։

Բարձրացված հարցերն ըստ գերատեսչությունների պատշաճ հասցեավորելու, ինչպես նաև առկա համակարգային խնդիրների կարգավորման համար պետական մարմինների իրավասության սահմաններում ձեռնարկվելիք միջոցառումների ուղղությունները նախանշելու նպատակով Պաշտպանի նախաձեռնությամբ 2025 թվականի մայիսի 20-ին ՄԻՊ աշխատակազմում կազմակերպվել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Կենտրոնական բանկի, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի և Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ներկայացուցիչներ։ Հանդիպման արդյունքում քննարկված խնդիրների առնչությամբ Պաշտպանի կողմից գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։

Վերոգրյալի հետ մեկտեղ, քաղաքացիներն իրենց մտահոգությունն են հայտնել առ այն, որ բանկերից ստացվող հաղորդագրությունները, բանկային հավելվածների ծանուցումները, բանկային գործարքների հաստատման կոդերն ուղեկցող հաղորդագրությունները վերջիններս ստանում են օտար լեզվով։ Նշել են նաև, որ այդ պատճառով իրենց մոտ առաջանում է շփոթություն և չեն կարողանում տարբերակել, թե դրանք ուղարկվել են բանկի՞, թե՞ զեղծարարների կողմից։ Նշված հանգամանքների հաշվառմամբ՝ Պաշտպանը գրություն է հասցեագրել իրավասու մարմնին։

Բարձրացված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո և Պաշտպանն իր մանդատի շրջանակում շարունակաբար իրականացնելու է տարատեսակ աշխատանքներ տեղեկատվական (հաղորդակցական) տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարված հափշտակություններից (ֆիշինգից) տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031