Լրահոս
Օրվա լրահոսը

«Դոյչլանդֆունկը» հեռասփռել է «Ինչպես է Ադրբեջանը Հայաստանում վախ տարածում» վերնագրով 25 րոպեանոց ռադիոռեպորտաժը. «Ազգ»

Մայիս 23,2025 09:30

Մայիսի 20-ին ժամը 18.30-ին «Դոյչլանդֆունկը» հեռասփռեց «Ինչպես է Ադրբեջանը Հայաստանում վախ տարածում» վերնագրով 25 րոպեանոց ռադիոռեպորտաժը, որ պատրաստել էին Լուիզե Գլումը, Զիլկե Դիիթրիհը եւ Մարգարետե Վոհլանը: Վերջինիս Հայաստանի, Արցախի մասին պատրաստած հաղորդումներն, ինչպես վերոնշյալը, աչքի են ընկնում անաչառությամբ եւ հայերի հանդեպ անկեղծ համակրանքով:

Այս անգամ հաղորդման հեղինակներից Գլումը՝ Ներքին Հանդում եւ Դիիթրիհը՝ Մեղրիում, բնակիչների հետ իրենց զրույցից առանձնացրել էին այն հատվածները, որ համոզիչ փաստարկներով սին էին դարձնում Ադրբեջանի՝ խաղաղության պայմանագրի ստորագրման պատրաստակամությունը: Եթե Ադրբեջանն ամեն օր Հայաստանից նոր տարածքներ է պահանջում, «Արեւմտյան Ադրբեջան» անվան տակ Երեւանն է ուզում, ի՞ նչ խաղաղություն: Հայաստանի շատ տարածքներ ադրբեջանական վերահսկողության տակ են եւ Հայոց ցեղասպանություն տեսածների ժառանգների վախը, թե Ադրբեջանը կարող է նոր տարածքներ գրավել, անհիմն չէ, շեշտվում է «Դոյչլանդֆունկի» ռեպորտաժում:

ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիթթերն էլ եթերում ասում է, թե տեւական դադարից հետո, 2025-ի մարտին, երբ Փաշինյանը հաղորդեց, թե խաղաղության պայմանագրի երկու՝ վիճահարույց կետերն էլ հայկական կողմի համար ընդունելի են, կրակոցները վերսկսվեցին…

Ալիեւի պահանջներից բացի ռադիոռեպորտաժում անդրադարձ կա Փաշինյանին, որ խաղաղության պայմանագրի դիմաց 4 գյուղ Ադրբեջանին հանձնելով՝ շատ հայերի կարծիքով իրենց անվտանգությունն է խաթարել, անպաշտպան դարձրել: Հանրապետության տարբեր տարիքի բնակիչների, ԵՊՀ-ի ուսանողների հետ զրույցից հաղորդման հեղինակների տպավորությունն այն է, որ Հայաստանը պարտությունից հետո լքված է եւ միայնակ, անզորության զգացում ունեն մարդիկ, իսկ ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը պատճառ է դարձել, որ հայերն առավել հակվեն Արեւմուտքին: Ի հեճուկս դժվարությունների՝ Ադրբեջանի օրավուր պահանջների՝ միջանցքի, «Արեւմտյան Ադրբեջանի», Փաշինյանի՝ 4 գյուղն Ադրբեջանին հանձնելու, շատերը՝ հատկապես երիտասարդները, սպառնալիքներին եւ վախին դիմակայում են՝ վերագտնելով իրենց ինքնությունը, կառչում ազգային արմատներին եւ սեփական պատմությանը:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031