Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում համակարգային ձևով՝ հայերի ձերբակալությունից, նախաքննությունից մինչև թարգմանությանը վերաբերող հարցերը կեղծվում են. Տիգրան Աբրահամյան

Մայիս 23,2025 12:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Բաքվի «դատավարությունից» եկող պաշտոնական հաղորդագրություններն ու դրա մասնակիցների՝ իրենց ընտանիքների հետ ունեցած շփումները ցույց են տալիս, որ Ադրբեջանն ի թիվս այլ կեղծիքների, նույնիսկ հրապարակային հնչեցվող խոսքն է ներկայացնում ակնհայտ խեղաթյուրված թարգմանությամբ:

Ադրբեջանում համակարգային ձևով՝ հայերի ձերբակալությունից, նախաքննությունից մինչև թարգմանությանը վերաբերող հարցերը մասամբ կամ ամբողջության կեղծվում են և լավագույն դեպքում կիսաճշմարտություններ են հրամցվում:

Ասել, թե տեղի է ունեցել անսպասելին, բնականաբար այդպես չէ, սակայն Բաքվից եկող տեղեկություններին, այդ թվում` կեղծ դատավարության մասով, պետք է մոտենալ խիստ վերապահորեն և ադրբեջանական քարոզչությանը զոհ չդառնալ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031