«Փաստինֆո»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենքից որպես իրեղեն ապացույց պահվող 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով։
Պարզվում է՝ այն եղել է շենքի 6-րդ հարկում պահվող միակ գումարը, որի մասին իմացել են վարչության բոլոր քննիչները։ Ընդ որում՝ այն շենքի 6-րդ հարկի չհրկիզվող պահարանում պահվել է ամիսներ շարունակ։ Գումարը ՔԿ-ի դեպոզիտային հաշվին չի փոխանցվել անգամ գողության առաջին փորձից հետո։
«Փաստինֆո»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ գողության առաջին փորձը արձանագրվել է դեռեւս 2024 թվականի դեկտեմբերին ու դեպքի առթիվ անգամ վարույթ կա նախաձեռնված։ Բայց ՔԿ-ին կարծես թե չի մտահոգել նման մեծ գումարի առկայությունը շենքում ու ոչ էլ գողության փաստը, այլապես կձեռնարկեին բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այն բացահայտելու համար։ Սակայն քննություն որպես այդպիսիք չի արվել, փոխարենը՝ չարագործներն են մանրակրկիտ պլանավորել հերթական գողությունը։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ գողը ՔԿ շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով, մեզ հաջողվեց պարզել, որ դա տեղի է ունեցել աշխատանքային ժամին՝ մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ի մոտակայքում ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։ Նույն անցագրով անձի ելքն արձանագրվել է մայիսի 21-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում։ Այսինքն՝ նա շուրջ 16 ժամ մնացել է շենքում, հանգիստ հափշտակել գումարը, իսկ առավոտյան, երբ քննիչները սկսել են գալ աշխատանքի, նա հեռացել է։
Կարդացեք նաև
Այս գործով ձերբակալված է 5-րդ վարչության պետը։ ՀԿԿ-ն հաստատել է «Փաստինֆո»-ի տեղեկությունները ու նշել, որ կա հարուցված վարույթ, մեկ ձերբակալված։ ՔԿ-ն առայժմ զերծ է մնում մեկնաբանություններից, չկան պաշտոնանկություններ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: