Լրահոս
Օրվա լրահոսը

Կադրային փոփոխություններ դատախազությունում

Մայիս 23,2025 13:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի մարտ, ապրիլ և մայիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:

Մասնավորապես՝

  • Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնին:
  • Մովսես Անտոնյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից:
  • Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Արթուր Դանիելյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին:
  • Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Գագիկ Մարգարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազ Խորեն Մեջլումյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Կարեն Այվազյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Հայկուհի Ղարիբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
  • Արգամ Դալլաքյանը նշանակվել է Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Կետրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
  • Տիգրան Պողոսյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնից:
  • Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Հայկ Մանասյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:
  • Արմեն Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
  • Վերժինե Առաքելյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն դատախազության դատախազի պաշտոնից:
  • Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Ռոլանդ Գրիգորյանը փոխադրվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
  • Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Դիանա Կյուրեղյանը փոխադրվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
  • Ռոբերտ Մկրտչյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
  • Էդգար Թովմասյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
  • Լոռու մարզի դատախազության դատախազ Վարազդատ Պետրոսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
  • Վահե Մովսիսյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
  • Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ Անահիտ Ոսկանյանը փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
  • Կարո Շիրվանյանը նշանակվել է Շիրակի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
  • Շիրակի կայազորի զինվորական դատախազության դատախազ Արտուշ Կարապետյանը փոխադրվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031