Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ձեռք բերած նոր զինատեսակների 90 տոկոսը կիրառական չէ․ Արշակ Կարապետյան

Մայիս 23,2025 14:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ի՞նչ է նշանակում՝ զենք գնել։ Դա այն չէ, որ գնես «Լեոպարդ» տանկ, եւ ամեն ինչ արդեն լավ է։ «Լեոպարդ» տանկի կիրառության սկզբունքները ռազմական գործողություններում մի բան են, «T 73» տանկի կիրառության սկզբունքները՝ այլ։ Կազմերի պատրաստություններն էլ են տարբեր։ Տեխնիկական սպասարկումը՝ նույնպես»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով Հայաստանի կողմից այլ երկրներից, մասնավորաբար՝ Ֆրանսիայից զենք-զինամթերք ձեռք բերելու մասին հարցին, պատասխանեց «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արշակ Կարապետյանը։

Նա նկատեց՝ ԶՈՒ վերաֆորմատավորումը տասնյակ տարիներ է պահանջում, դա մեկ-երկու օրվա գործ չէ՝ մեղադրելով ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարությանը ռազմական գործից անտեղյակ լինելու մեջ։ Նա հիշեց, որ Հայաստանում իշխանության եկած մարդիկ նույնիսկ երկտարյա պարտադիր զինծառայություն չեն անցել ու նրանք պոպուլիստներ են։

Ավելին, Արշակ Կարապետյանի տեղեկություններով, վերջին շրջանում Հայաստանի ձեռք բերած զենք-զինամթերքն 90 տոկոսով կիրառության ենթակա չէ՝ տարբեր պատճառներով։ Որոշները՝ զուտ տեխնիկական, քանի որ գնվել է մի զինատեսակ, որի կիրառության համար այլ փամփուշտներ են պետք, այլ ստանդարտների, որոնք անհամեմատ ավելի թանկ են, քան ռուսական համանուն զենքերը։

Իր տվյալներով՝ Հայաստանի տնտեսությունը լավ վիճակում չէ․ անցած կիսամյակում տնտեսական ցուցանիշները էականորեն նվազել են․ «Ինչպե՞ս են ձգելու՝ չգիտեմ, կտեսնենք»։

Ըստ Արշակ Կարապետյանի՝ հայկական բանակն ամերիկյանի վերափոխելու արդյունքում՝ «յուրաքանչյուր կրակոցը ոսկյա է դառնալու»։

Նա հեգնեց՝ եզակի բանը, որ բանակի համար արել են ՀՀ գործող իշխանությունները, իրենց կառավարման 7 տարիների ընթացքում, ծառայությունից  խուսափելու նոր սողանցքներ գտնելն է։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական ասուլիսը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031