Լրահոս
Օրվա լրահոսը

8315 արցախցի ՀՀ քաղաքացիություն է ստացել. Արմեն Ղազարյան

Մայիս 23,2025 16:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց,որ այս պահի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 9451 անձ դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, իսկ քաղաքացիություն ստացածների թիվն արդեն 8315 է:

Նրա ձեւակերպմամբ՝ ներկայումս դիմելիության առումով որոշակի ակտիվություն կա՝ օրական 40-50 դիմում են ստանում:

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների քաղաքացիության թեմայի վերաբերյալ ինչ-ինչ միֆեր են հյուսվել, որոնք իրավական հիմքեր չունեն եւ իրականության հետ կապ չունեն։ Մենք բացատրել ենք այս բավականին բարդ թեման, ու կամաց-կամաց ձևավորվում է այն ընկալումը, որ երկարաժամկետ իրավական կապ պետք է ստեղծել Հայաստանի հետ, իսկ դա հնարավոր է միայն քաղաքացիության ճանապարհով»,-ընդգծեց Արմեն Ղազարյանը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031