«Մենք՝ տուժող կողմը, խորը կասկածներ ունենք, որ ի սկզբանե գործով վկա Արսեն Սարոյանին տրամադրվել էր ճիշտ տեղեկատվություն, հետո ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ փոխվել է տեղեկատվության բնույթը նշված անձի կողմից»,- այսօր Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան գործով հերթական նիստից հետո Aravot.am-ին ասաց տուժող կողմի ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը:
Հիշեցնենք, որ այսօր դատարանում հարցաքննվեց գործով առանցքային վկա՝ ճգնաժամային ազգային կենտրոնի պետի տեղակալ Արսեն Սարոյանը, որը դեպքի հենց հաջորդ օրը Հանրային հեռուստաընկերության հաղորդումներից մեկի եթերով պաշտոնական տեղեկատվություն էր տարածել դեպքի մասին՝ հայտնելով, որ մահացած զինվորներից 14-ը եղել են մահճակալների վրա, մեկը՝ վառարանի մոտ: Այնինչ՝ իրականում քննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ զինվորները չեն եղել մահճակալների վրա անշարժ պառկած, եղել են կացարանի տարբեր հատվածներում:
Նորիկ Նորիկյանի խոսքով, այս վկայի ցուցմունքից պարզ դարձավ, որ պետական իրավասու մարմինների կողմից համակողմանի գործընթաց չի իրականացվել, տեղեկատվական հոսքերն էլ պատշաճ չեն տնօրինվել:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ