Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստանում էր քաղաքապետ ընտրվելուն պես բարձրացնել Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը, ինչն, ի դեպ, շատ ցածր է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վերահաստատեց իր խոսքը։
«Հիմա բարձրաձայնում եմ՝ հաջորդ ամիս ավագանու նիստը լինելուց հետո 20-30 տոկոս բարձրանալու է բոլորի աշխատավարձը, բոլորի՝ քաղաքապետարանի, ենթակառույցների, մշակույթի, կրթության, սպորտի, կոմունալի, բոլորի աշխատավարձը։
Միջոցները կտեսնեք որտեղից՝ գույքահարկի, հողի հարկի, տեղական տուրքերի և անփույթ աշխատանքի, որ արվել է նախկին տարիներին, պատկերացրեք 600-ից ավելի վարձակալության պայմանագրերից, որոնց ժամկետներն անցել են, 300 է մնացել, մոտ հարյուր քանի միլիոն դրամ օդի մեջ կախված է։ Ես չեմ ուզում վարկաբեկել, խայտառակել, բայց պատկերացրեք, հիմա ինչ որ անում ենք, ուժերից վեր գործ ենք անում», -ասաց Վարդան Ղուկասյանը։
Նա ասաց, որ ինքը խոստացել էր 50 տոկոս բարձրացնել, հիմա կբարձացնի 20-30 տոկոս, որը մեծ բան է, իր խոստումը կկատարի աստիճանաբար։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Վարդան Ղուկասյանի քաղաքական հայացքները կշռադատված, միջազգային քաղաքական իրադարձություններին համահունչ տեսակետներ են։ Գյումրին խիստ տուժված, թալանված, մեծաթիվ չքավորներով բնակեցված քաղաք է՝
/նկատի ունեմ նաև 1988 թվականի “երկրաշարժը”/։ ՈՒստի Գյումրին նորմալ վերականգնելու համար հարկ է որ նաև Գյումրու քաղաքապետը լինի բանիմաց, հոգատար, սրտացավ, համարձակ քաղաքի ու քաղաքաբնակների նկատմամբ։
Ըստ նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ելույթների, հայտարարությունների, տեսակետների, մեկնաբանությունների կարելի է հուսալ որ Վարդան Ղուկասլանը հնարավորինս ամենն ինչ կանի քաղաքի բարեկարգման ու բնակչության կենսամակարդակի բարձրացման համար։ ՀԿՉ