Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով իր նախկին մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանին կալանավորելուն, ասաց․ «Ես միանշանակ պաշտպանում եմ Լիլիթ Աղեկյանին, միանշանակ, չնայած մենք իրար հետ չենք խոսում, ես ոնց դուրս եմ եկել քաղաքապետարանից, ուրեմն 13 տարի մենք իրար հետ չենք խոսացել։
Շատ ցավում եմ էս պահին, որ ազաբ աղջկան տարել, կալանավորել են, ինչի՞ համար, խոսքի ազատության համար։ Կարող է` բաներ կան, չեմ ընդունել, ընդհուպ մարդ եմ ուղարկել, ասել եմ՝ քեզ սխալ ես պահում, էսպես պահի կամ էնպես պահի։ Այո՛, բաներ կան, որ չեմ ընդունում իր արածից, բայց էդտեղ էլ բաներ կան, որ պետք է մենք իր կողմից էլ նայենք։
Ընդհուպ ինքն իմ ամենամոտիկի վրա բան է գրել, ինքն իմ ամենամոտիկ մարդկանցից մեկին դատի է տվել, իմ թիմից շատերին էլ բան է ասում, բայց ես իրեն սիրում եմ, իր վրա «ամագ» ունեմ, իր սխալները համարում եմ, որ ես իրեն լավ չեմ զգաստացրել, հավանական է, ինքը որ դուրս եկավ, դուրս կգա անպայման, ես իրեն կզգաստացնեմ, ավելի լավ կլինի։ Ինքը լավ աղջիկ է, հայրենասեր աղջիկ է, ես իրեն սիրում եմ, հարգում եմ, իմ լավ աղջիկս է, իր ցավն էլ տանիմ, Լիլիթս, դե գնացեք»։
Նա նշեց, որ խայտառակություն է տնից գիշերազգեստով ձերբակալելը։
Կարդացեք նաև
«Դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր որ մասնակցում են, մասնակից են եղել այդ գործընթացին», -ասաց Վարդան Ղուկասյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ