«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանկարծակի որոշել է դադարեցնել Եղեգնաձորի մշակույթի տան ֆինանսավորումը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ մշակույթի տան տնօրինությունը անակնկալ որոշումից հայտնվել է լուրջ դժվարությունների առաջ:
«Ժողովուրդ»-ը հարցում էր ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն պարզելու համար, թե որն է նախարարության այդ անակնկալ որոշման պատճառը: Մեր հարցերին պատասխանել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանն ու հայտնել, թե «ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից «Մարզերի մշակութային զարգացման ծրագրի» ֆինանսավորումը տրամադրվում է ոչ թե նշյալ ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերը հոգալու, այլ մշակութային միջոցառումների իրականացման նպատակով: Նշյալ ծրագրի` 2025 թվականի պետական բյուջեում ֆինանսավորում չնախատեսելու հանգամանքը պայմանավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարարության ՀՀ մարզերում մշակութային քաղաքականության արդյունավետության ապահովմամբ, որի հիմքում ընկած են նախարարության անցկացրած մոնիթորինգի արդյունքները, որոնք բավարար չեն եղել»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում