Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զբոսաշրջության բնագավառում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին օժանդակության ծրագիր հաստատելու մասին» նախագիծը։ Դրա ընդունման նպատակն է «հետվճար» (cashback) մեխանիզմի կիրառմամբ խթանել զբոսաշրջային այցելությունների թվի ավելացմանը, ինչպես նաև Հայաստանում անցկացվող գիշերակացերի թվի երկարաձգմանը։
Ի՞նչ է առաջարկվում։ Զբոսաշրջիկը գնում է ծառայություն, որի դիմաց հաշվարկվում և վերադարձվում է որոշակի տոկոս գումար, եթե զբոսաշրջիկը անցկացնում է առնվազն 5 գիշերակաց (գիշերակացերի քանակը հնարավոր է ավելացնել ստացված առաջարկությունների հիման վրա. ներկայացվել են հաշվարկներ թե՛ մինչև 5 գիշերակացի, թե՛ 5-ից ավելի գիշերակացերի համար) Հայաստանում և վերջինիս ծախսը (առանց ավիատոմսի) կազմում է առնվազն 150 հազար դրամ։ Ծառայությունների պահանջարկի մեծացմամբ աճում է սպառումն ու տնտեսվարողների ստացած եկամուտները, ինչի հետևանքով ապահովվում են լրացուցիչ հարկային մուտքեր։
Զբոսաշրջության ոլորտում հետվճարի մեխանիզմը կիրառվելու է հետևյալ պայմաններով. եթե զբոսաշրջիկները մեկ օրացուցային օրվա ընթացքում ձեռք են բերել տվյալ զբոսաշրջային ծառայությունը մատուցողից առնվազն 30000 դրամի արժեքով ծառայություններ (ներառյալ ԱԱՀ), կամ զբոսաշրջիկների կողմից մեկ այլ ծառայություն մատուցողից ձեռք բերված ծառայությունների ընդհանուր արժեքը կազմում է առնվազն 150000 դրամ, կամ եթե զբոսաշրջիկը ձեռք է բերել զբոսաշրջային փաթեթ, որի արժեքը կազմում է առնվազն 200000 դրամ։
Մեխանիզմը կիրառվելու է, եթե զբոսաշրջիկը Հայաստանում անցկացրել է առնվազն հինգ գիշերակաց, եթե զբոսաշրջիկը ծառայությունները ձեռք է բերել Հայաստանից մեկնելուց առնվազն 10 օր առաջ։ Օժանդակությունը չի տրամադրվում, եթե զբոսաշրջիկը ձեռք է բերել ծառայություն, որի դիմաց այս ծրագրի շրջանակում նախատեսված փոխհատուցման գումարը պակաս է 15000 դրամից։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում