Լրահոս
Գործ, թե՞ խոսք
Օրվա լրահոսը

Հայաստանը այլ պետություն է Սփյուռքով ու բոլորովին այլ՝ առանց դրա. Կանադայի հայ համայնքն առանձնանում է իր կազմակերպվածությամբ. Քրիստինե Վարդանյան

Մայիս 24,2025 12:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Կանադայի հայ համայնքն առանձնանում է իր կազմակերպվածությամբ և ազդեցությամբ։
Այս մասին վերահամոզվեցի վերջին տասը օրերի ընթացքում՝ Կանադա կատարած աշխատանքային այցի ժամանակ։

Հատկապես տպավորիչ էր Մոնրեալում գործող Սուրբ Հակոբ ազգային վարժարանը, որն այսօր ոչ միայն կրթօջախ է, այլև համազգային կարևոր կենտրոն։ Նրա շնորհիվ հայ համայնքը, հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու, շարունակում է պահպանել մայրենի լեզուն և ազգային ինքնությունը։

Խորհրդանշական է նաև այն հետևողական ու համակարգված աշխատանքը, որ տանում են համայնքի ազգային կառույցները, մասնավորապես՝ ՀՅԴ-ն՝ Հայ դատի, համայնքային ամրապնդման և նախաձեռնությունների առաջմղման ուղղությամբ։

Մոնրեալում տեղի ունեցած ժողովրդական հանդիպումը, ինչպես նաև երիտասարդական սեմիներին մասնակցությունը, Մոնրեալի և Լավալի ՀՅԴ կոմիտեությունների հետ հանդիպումները, համայնքի անդամների հետ ունեցած զրույցներն ու քննարկումները մեկ անգամ ևս վերահաստատեցին՝ Սփյուռքում ունենք հսկայական չիրացված ներուժ։

Հայաստանը այլ պետություն է Սփյուռքով ու բոլորովին այլ՝ առանց դրա։

Ազգային առաջնորդարանում հանդիպեցի Կանադայի Հայ Առաքելական Եկեղեցու թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Բաբկեն Արքեպիսկոպոս Չարյանին։ Քննարկեցինք Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և ներքին զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։
Մայիսի 22-ին մասնակցեցի Կանադայի խորհրդարանի պատգամավոր, խորհրդարանական Հայաստան-Կանադա բարեկամական խմբի անդամ Ֆայսալ Էլ Խուրիի երդմնակալության արարողությանը։ Առիթ ունեցա նրան անձամբ շնորհավորելու վերընտրվելու կապակցությամբ և երախտագիտություն հայտնելու՝ Հայաստանի և հայ ժողովրդի օգտին տարվող հետևողական աշխատանքի համար։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս այցի կազմակերպիչներին՝ ՀՅԴ Կանադայի երիտասարդական միությանը և ՀՅԴ բոլոր կառույցներին ու ընկերներին կատարած հսկայական աշխատանքի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031