Լրահոս
Գործ, թե՞ խոսք
Օրվա լրահոսը

«Ոչինչ, որ մենք կոռումպացված ենք եղել, բայց լավ ենք կառավարել երկիրը». Արսեն Թորոսյանի մեկնաբանությունը Վարդան Օսկանյանին ի պատասխան

Մայիս 24,2025 14:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի տելեգրամյան գրառումը

Հիշո՞ւմ եք, մի արտաքին գործերի նախարար ունեինք՝ Վարդան Օսկանյանը, որ հետո փորձեց իրեն ավելի մեծ քաղաքականության մեջ՝ իհարկե, գիտությանն անհայտ ելքով։

Վերջին մի քանի օրերին նա ակտիվ գրառումներ է անում ֆեյսբուքում՝ էլ «մեր կառավարությունը ամենաանկարողներից ու ամենաձախողվածներից է», էլ «ամենակոռումպացվածն է», էլ «Հայաստան հիմնադրամի 100 մլն-ը ի՞նչ եղավ», էլ քաչալ շուն ու գող կատու։

Բայց ի՞նչ է իրականում ասում Քոչարյանի մոտ նախարար աշխատած Օսկանյանը։ Ոչ ավել, ոչ պակաս՝ ավելի ճիշտ է ունենալ կոռումպացված, բայց կարողունակ իշխանություն՝ ակնհայտորեն նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանի նման «կարողունակ» և կոռումպացված իշխանությունը, քան թե հակառակը։

Փաստորեն, այս մարդիկ այնքան են կտրված եղել և դեռ կտրված մնում իրականությունից ու սեփական ժողովրդից, որ իրենց հրապարակային իրավունք են վերապահում հայտարարելու, որ՝ ժողովուրդ ջան, ոչինչ, որ մենք կոռումպացված ենք եղել, բայց լավ ենք կառավարել երկիրը և բոլորիդ։ Իհարկե, 1998-2018 թթ. իշխանությունների կարողունակության միֆը ջախջախվեց հեղափոխությունից անմիջապես հետո, երբ այնքան պետական ծրագրեր սկսեցին իրականացվել և մինչ օրս իրականացվում են բյուջեի կտրուկ աճած եկամուտների հաշվին, քանի որ 20 տարի շարունակ եղած թալանը կտրուկ դադարեց, որ այդ ծրագրերն անգամ համեմատելի չեն նախորդ «կարողունակ» կառավարությունների 20 տարիների իրականացրած ծրագրերի հետ։

Հիմա, ըստ վերջերս աղմկող Օսկանյանի, ժողովուրդը պետք է ընտրի կոռումպացված, բայց կարողունակ Քոչարյանին, որպեսզի երկիրը «փրկվի», ինքն էլ հավանաբար նշանակվի այդ «փրկիչ» կառավարության օկուպացված զուգարանների նախարար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031