Լրահոս
Գործ, թե՞ խոսք
Օրվա լրահոսը

«Քանի դեռ ՓՄՁ-ն չունի իր շահերն արտահայտող քաղաքական ուժ, մշտապես բախվելու է նման խնդիրների»․ Մանուկ Սուքիասյան

Մայիս 24,2025 18:59

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ցանկացած իշխանության պարագայում փոքր և միջին բիզնեսին վերաբերող որոշումները շատ զգայուն հարցեր են, որոնք պահանջում են հետադարձ կապ և անպայման ականջալուր լինել ոլորտի ներկայացուցիչների ահազանգերին»,- «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնությամբ անցկացվող «Փոքր ու միջին բիզնեսի զարգացման հեռանկարները և հարկային քաղաքականության ազդեցությունը ոլորտի վրա» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Նա փաստեց՝ զարգացած երկրներում փոքր և միջին բիզնեսն ունի իր քաղաքական շահերն արտահայտող քաղաքական ուժեր տվյալ երկրի խորհրդարանում․ «Սա նրա համար է, որ ոչ թե մարդիկ իրենց բանուգործը թողնեն, գան կառավարութան դիմաց կանգնեն, սկզբից ասեն՝ քաղաքական չէ, հետո հասկանան, որ քաղաքական է, քանի որ քաղաքական իշխանությունն է որոշում կայացնում, այլ պատվիրակեն այն քաղաքական ուժին, որը կգտնվի խորհրդարանում և այնտեղ դա կբարձրացնի։ Քանի դեռ ՓՄՁ-ն չունի իր շահերն արտահայտող քաղաքական ուժ, մշտապես բախվելու է նման խնդիրների։ Դա անխուսափելի է։ Անելիքը երկուստեք է։

Քաղաքական ուժերը բացի անվտանգային խնդիրներից, իրավական, կոռուպցիային վերաբերող հարցերից, իրենց ծրագրերում պետք է ամրագրեն, որ վերցնում են փոքր ու միջին բիզնեսի շահերը խորհրդարանում բարձրանելու պատասխանատվություն։ Եթե դա չլինի, իր հերթին էլ ՓՄՁ-ներն են հեռանալու քաղաքական ուժերից»։

Մանուկ Սուքիասյանի կարծիքով՝ ՓՄՁ-ները պետության անգին գործընկերներն են․ «Այդ մարդիկ սոցիալական խնդիր չեն ստեղծում․ իրենց հանապազօրյա հացը լուծում են, աշխատատեղեր են ստեղծում, մի բան էլ հարկ են վճարում։ Դա գնում, դառնում է աշխատավարձ ու թոշակ։ Պետությունը պետք է ականջալուր լինի ՓՄՁ խնդիրներին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031