1) Գումարի դիմաց զինվորական ծառայությունը կրճատող և ծառայությունից ազատող օրենքների նախագծերը հակասահմանադրական են:
Նախագծերի ընդունման հիմնավորումները ձևական են, բաղկացած են սիրողական մի քանի գնահատականից, արված չէ մասնագիտական որևէ վերլուծություն: Կոպտորեն խախտված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը:
Նախագծերը խտրական են և առաջացնելու են սոցիալական մեծ անարդարություն: Ավելի են պառակտելու հասարակությունը, պառակտելու են բանակը, մարդկանց բաժանելու են խմբերի, հասարակությունում առաջ են գալու արհեստական հակասություններ, ինչն արդեն նկատելի է:
Հիմնավորումներում հղում է արված Հայաստանի անվտանգությանը, բայց ընդունվելու դեպքում այս օրենքներն ավելի մեծ վնաս են հասցնելու երկրի անվտանգությանը՝ ոչ միայն Զինված ուժերի մարտունակության ու Զինված ուժերի կազմում արդարության, այլև հասարակության պառակտման տեսանկյունից:
Կարդացեք նաև
2) Չկան հիմնավորումներ, թե ինչ նպատակով ու սկզբունքներով է որոշվել փոխել պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքը` 27-ից դարձնելով 37:
Հաշվարկված և գնահատված չէ նախագծերի տնտեսական, սոցիալական ու հոգեբանական ազդեցությունը երկրի վրա (27-37 տարեկանների աշխատուժի, նրանց աշխատանքի և կարիերայի, ընտանիքի ու եկամուտների հարցեր, ավելի հասուն տարիքի անձինք կարող են դժվարությամբ համակերպվել բանակային կենցաղին, ինչը կառաջացնի հոգեբանական ճնշումներ և այլն): Էլ չեմ խոսում զինված ուժերի մարտունակության մասին, այն առումով, որ այդ տարիքում «զորակոչիկները» չեն կարող ունենալ նույն հոգեբանական-ֆիզիկական պատրաստվածությունն, ինչ ավելի երիտասարդ տարիքում։
Թերություններն այնքան շատ են, որ ամբողջությամբ են անթույլատրելի դարձնում օրենսդրական նախագծերի ընդունումը:
Երկրի անվտանգությունը կազմալուծող, բանակի դեմ ուղղված այս նախագծերն ինքնին ցույց է տալիս, որ ՔՊ-ն շարժվում է միայն քաղաքական հաշվարկներով, պոպուլիստական առաջնահերթություններով` երկրի անվտանգության նկատմամբ առևտրի հոգեբանությամբ: Ի վերջո, այս լուծումները բերելու են արտագաղթի նոր ալիքի:
Արման ԹԱԹՈՅԱՆ
ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար
Մինչև հիմա շիշ բռնեցի բոլոր բերած օրինագծերը ապազգային ու համամարդկային են եղել։ Թշնամու պատվերի կատարման տրամաբանության մեջ են, կրճատել ու կազմաքանդել բանակը։ Բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների դեմն առնելու փոխարեն, որոշել են համ բանակը կրճատեն համ փող աշխատեն։ Բանակում չծառայածները բանակի վերաբերյալ ոչ մի բարոյական իրավունք չունեն նման բան անելու