Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր-վաղը որոշում կայացնելու առջեւ ենք կանգնած, այս անգամ չպետք է ձախողենք»․ Բագրատ սրբազանը՝ փողոցային պայքարի մասին

Մայիս 25,2025 19:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Երեք-չորս ամիս է, որ որոշակի կազմակերպչական գործի մեջ ենք Հայաստանի ողջ տարածքում։ Դրա 90 տոկոսը չի երեւացել, մեր ռազմավարությունը հենց եղել է, որպեսզի որեւէ կերպով չարտահայտվի դա։ Դա մեր քաղաքականությունն ու սկզբունքն է եղել։ Մի մասն էլ որոշ իմաստով աչքի համար տեսանելի երեւացել է։ Մենք ահռելի մեծ կազմակերպչական աշխատանքներ ենք կատարել՝ մարդկանց պատրաստելով փողոցային պայքարի, քաղաքացիական անհնազանդության պայքարի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանը։

Նա համոզմունք հայտնեց, որ այս անգամ վերջակետը դրվելու է։ Հարցին, թե ժամկետներ կա՞ն, երբ կմեկնարկեն գորոծղությունները, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Այսօր-վաղը որոշում կայացնելու առջեւ ենք մենք կանգնած՝ հաշվի առնելով մեկ-երկու փոքրիկ հանգամանքներ։ Ուրիշ բան չկա խանգարող։ Իմ ամբողջ մտածումն այն է, որ մենք ոչ թե չսխալվենք, այլ չձախողենք այս անգամ։ Եվ այդ պատճառով շատ զգուշավոր ենք թե խոսելու, թե անելիքների հարցում»։

Բագրատ սրբազանը հավելեց, որ 2026 թվականի ընտրությունները պետք է տեղի ունենան առանց ՔՊ-ի։ «Այսինքն՝ այս օրերին իրենք պետք է ջախջախվեն ուղղակի»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031