«Ազատություն». Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը հերքել է մամուլում հայտնված տեղեկությունները, որոնց համաձայն Վիետնամ կատարած պաշտոնական այցի ընթացքում առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը տեսախցիկների առջև միտումնավոր կերպով ապտակել է ամուսնուն։
«Տեղի ունեցածը ամուսինների միջև ծագած աննշան վիճաբանության հետևանք էր»,-AFP գործակալությանը փոխանցել է Էմանուել Մակրոնի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից մեկը։
Հետագայում Ելիսեյան պալատը միջադեպի առթիվ հատուկ հայտարություն է տարածել՝ պնդելով. «Տեսագրության մեջ հայտնվել է այն պահը, երբ նախագահն ու նրա կինը վերջին անգամ լիցքաթափվում էին ուղևորության մեկնարկից առաջ՝ կատակելով»։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: