Ermenihaber. Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավար (MİT) Իբրահիմ Քալընը «Զարգացող մշակույթ և կլիմա» թեմայով դասախոսություն է կարդացել Իբն Հալդունի համալսարանում։ Ուսումնական տարվա ավարտին կայացած վերջին դասի ընթացքում Քալընը ներկայացրել է «Ահաբեկչությունից զերծ Թուրքիա» տեսլականը։ Ազգային հետախուզության ղեկավարի կարծիքով՝ Թուրքիայի 40 տարի շարունակվող ահաբեկչության խնդիրը ավարտվել է։
Անդրադառնալով Թուրքիայի արտաքին քաղաքականության դերին՝ Քալընը նշել է, որ Թուրքիան արտաքին քաղաքականության մեջ ազդեցիկ է՝ աշխարհագրական դիրքի պատճառով։
«Այժմ կա մի Թուրքիա, որն այլևս պատմության հոսքին չի հետևում ջրի եզրից, այլ ձևավորում է այդ հոսքը»,- շեշտել է Քալընը։