Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Ղրղզստանի խորհրդարանների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել 

Մայիս 26,2025 14:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 26-ին ընդունել է Ղրղզական Հանրապետության խորհրդարանի նախագահ (Ժոգորկու Քենեշի տորագա) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուին: Ալեն Սիմոնյանը նախ առանձնազրույց է ունեցել գործընկերոջ հետ՝ շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու իր հրավերն ընդունելու համար:

Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ տպավորված է Հայաստան այցով:

Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր՝ մասնավորապես շեշտը դնելով միջխորհրդարանական համագործակցության, ինչպես նաեւ երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի կապերի ակտիվացման վրա:

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի՝ արդեն ավարտին հասցված նախագծին՝ նշելով, որ հայկական կողմը պատրաստ է այն ստորագրել:

Դրան ի պատասխան՝ Ղրղզստանի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Ղրղզստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար:

Երկու երկրների տնտեսական կապերի ակտիվացման համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը հատուկ շեշտադրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարեւորությունը:

Հանդիպման ավարտին երկու երկրների խորհրդարանների նախագահների կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի միջեւ համագործակցության մասին» հուշագիրը, որով նախատեսվում է ակտիվացնել երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի, հանձնաժողովների եւ աշխատակազմերի համագործակցությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

 ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031