Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեւոր է, որ ապաշրջափակումը տեղի ունենա հավասարության եւ փոխադարձության սկզբունքներով»․ Արմեն Գրիգորյան

Մայիս 26,2025 14:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայաստանի համար կարեւոր է, որ տարածաշրջանում ճանապարհների եւ տրանսպորտային ապաշրջափակումը տեղի ունենա հավասարության եւ փոխադարձության սկզբունքներով։ Այս սկզբունքներն են, որ հնարավորություններ են ստեղծում բոլորի համար, ոչ թե առանձին երկրների»,- «Երեւանյան երկխոսություն 2025» միջազգային համաժողովում «Հարավային Կովկասը՝ ռազմավարական հանգույց. մարտահրավերներ եւ հնարավորություններ» խորագրով պանելային քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ըստ անվտանգության խորհրդի քարտուղարի, ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը տնտեսական նախագիծ է․ «Հիմա Հայաստանն իրականացնում է շատ ծրագրեր, որոնք «Խաղաղության խաչմերուկի» մաս են․ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը, որը շատ կարեւոր է՝ փոխկապակցվածության առումով, բայց նաեւ Հայաստանի ենթակառուցվածքների զարգացում է ենթադրում»։

Yerevan Armenia – 26, May, 2025:South Caucasus as a Strategic Hub: Challenges and Opportunities for Trade and Connectivity of the Yerevan Dialogue 2025 at the Seven Vision Hotel on May 26, 2025 Yerevan, Armenia

Արմեն Գրիգորյանի փոխանցմամբ, Հայաստանի կառավարությունը վերջին մի քանի տարիների ընթացքում մեծաքանակ ներդրումներ է անում ՀՀ ենթակառուցվածքների մեջ․ նպատակն է՝ դրանք զարգացնել այն մակարդակի, որպեսզի տարածաշրջանային ենթակառուցվածքներին փոխկապակցվելու հնարավորություն ունենան․ «Հրավիրում ենք տարածաշրջանային երկրներին, մեծ համայնքներին՝ ներգրավվել այս գործընթացում, ներդրում անել տարածաշրջանում խաղաղության մեջ»։

Արմեն Գրիգորյանը կարծում է, որ տարածաշրջանում խաղաղության գրավականներից մեկը երկրների միջեւ տնտեսական փոխհարաբերություններն են։ Բայց ՀՀ կառավարության առաջարկը հնարավորություն է տալիս այլ երկրների՝ նույնպես ներգրավված լինելու այս գործընթացում:

Մանրամասները՝ տեսանյութում

Երեւանում այսօր մեկնարկել է «Երեւանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովը։ Համաժողովին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համաժողովին մասնակցության առիթով, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան են ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Չեռնոգորիայի արտաքին եւ եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031