Լրահոս
Օրվա լրահոսը

Զովունիում մեքենաների բախման հետևանքով հիվանդանոցում մահացել է Երևանի ամենատարեց՝ 104-ամյա տղամարդը. կան վիրավորներ. Shamshyan.com

Մայիս 26,2025 15:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Shamshyan.com. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է մայիսի 24-ին Զովունի գյուղի 1-ին և 16-րդ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը:

Պարզվել է, որ «Mercedes»-ներից մեկը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Կ.-ն, իսկ մյուս «Mercedes»-ը վարել է Երևանի բնակիչ 43-ամյա Կարեն Ա.-ն:

Վթարի հետևանքով Գևորգ Կ.-ն, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 104-ամյա Գրիգոր Ա.-ն, 60-ամյա Սուսաննա Ա.-ն և 69-ամյա Մարիամ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ժամեր անց նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ Գրիգոր Ա.-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ նշված բժշկական կենտրոնից էլ ահազանգել են ոստիկանության Նաիրիի բաժին և հայտնել, որ Գրիգոր Ա.-ն հիվանդանոցում մահացել է:

Լուսանկարը ՝ Գագիկ Շամշյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել