Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ցանկությունն էր լսել Հայաստանից, որ ոչ մի միջանցք չի կարող լինել»․ Իրանի ԱԳ փոխնախարար Սաիդ Ղաթիբզադե

Մայիս 26,2025 15:30

«Իմ ցանկությունն էր լսել Հայաստանից, որ ոչ մի միջանցք չի կարող լինել»,- «Երեւանյան երկխոսություն 2025» միջազգային համաժողովում «Հարավային Կովկասը՝ ռազմավարական հանգույց. մարտահրավերներ եւ հնարավորություններ» խորագրով պանելային քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց Իրանի ԱԳ փոխնախարար Սաիդ Ղաթիբզադեն՝ հիշեցնելով, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Թեհրանում մասնակցել են մի միջոցառման, որի ժամանակ եւս խոսվել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։

Միջանցքի տրամաբանությունն, ըստ իրացի պաշտոնյայի՝ տարածաշրջանի երկրների միջեւ կապը կտրելն է, ուստի Իրանում տարածաշրջանի համար նման հեռանկարող ապագա չեն տեսնում։

Իրանցի դիվանագետը վերահաստատեց իր երկրի մոտեցումը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման մասով։ Նա լիահույս է եւ հավատում է, որ մոտ ապագայում հնարավոր կլինի այն ստորագրել։

«Մենք չենք ընդունում որեւէ աշխարհագրական փոփոխություն տարածաշրջանում, ինչ էլ որ այն անվանենք՝ «Զանգեզուրի միջանցք» կամ մեկ այլ բան։ Մենք աջակցում ենք այն ամենին, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը կպայմանավորվեն իրար միջեւ, բայց այդ պայմանավորվածությունը պետք է հիմնված լինի միջազգային օրենքի, նորմերի, երկրների ինքնիշխանության եւ ինքնավարության սկզբունքների վրա։ Բացարձակապես ոչինչ չպետք է փոխի տարածաշրջանի աշխարհագրական եւ ռազմավարական լանդշաֆտը»,- հայտարարեց Իրանի փոխարտգործնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում

Երեւանում այսօր մեկնարկել է «Երեւանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովը։ Համաժողովին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համաժողովին մասնակցության առիթով, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան են ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Չեռնոգորիայի արտաքին եւ եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031