Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջություն մաղթենք, պարոն Օհանյանին. Դատավոր Սարգիս Պետրոսյան

Մայիս 26,2025 16:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց գործով մեղադրյալ, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի բացակայության պատճառով: Այսօրվա նիստին ներկա չէին ո՛չ պարոն Օհանյանը, ո՛չ նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը:

Վերջինս դատարան էր ներկայացրել բժշկական տեղեկանք, ըստ որի՝ պարոն Օհանյանը գտնվում է  ստացիոնար բուժման մեջ, ունի առողջական խնդիրներ:

«Առողջություն մաղթենք, պարոն Օհանյանին»,- ասաց նիստը նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը՝ շեշտելով, որ հաշվի առնելով, որ մեղադրյալի ներկայությունը նիստերին պարտադիր է, առանց նրա չեն կարող դատաքննությունը շարունակել:

Գործով մեղադրյալ, ԱԺ «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Արմեն Գեւորգյանն էլ  դատարանին հիշեցրեց, որ մայիսի 18-ին, երբ  մեկնել էր Լեհաստան՝ մասնակցելու ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում նախագահական ընտրություններին, դեռ այդ ժամանակ կային կասկածներ, որ ընտրությունների երկրորդ փուլ է լինելու: Ըստ Գեւորգյանի՝ այդպես էլ եղավ, հունիսի մեկին տեղի է ունենալու այդ ընտրությունների երկրորդ փուլը, դրանով պայմանավորված ՝ Գեւորգյանը խնդրեց մայիսի 29-ից հունիսի 3-ը թույլատրել իր բացակայությունը:  Դատարանը բավարարեց նրա միջնորդությունը եւ հաջորդ նիստը նշանակեց հունիսի 17-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031