«Ազատություն». Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր կրկին խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին։ Սա Ադրբեջանի ղեկավարի երկրորդ անդրադարձն է այս թեմային վերջին հինգ օրերի ընթացքում։
Դիմելով իսլամատյացության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի մասնակիցներին՝ Ալիևն ընդգծել է․ «Ցավոք սրտի, Արևմտյան Ադրբեջանում՝ մեր պատմական հողերում, որտեղից արտաքսվել են մեր հայրենակիցները, մտածված ու ծրագրված կերպով ադրբեջանցի ժողովրդի հարուստ նյութական-հոգևոր ժառանգության ոչնչացման քաղաքականություն է իրականացվում։ Ջնջվում է ադրբեջանցիների հետքը նրանց պատմական, էթնիկ տարածքից»:
Ադրբեջանի նախագահը նաև ողջունել է Կովկասի մահմեդականների միության կողմից անցած շաբաթ կայացված որոշումը, որի համաձայն ստեղծվել էր այս կառույցի Երևանի մասնաճյուղն՝ այսպես կոչված «Իրեվանի ղազիյաթը»։ «Դա կարևոր քայլ է պատմական արդարության վերականգնման ճանապարհին»,-շեշտել է Ալիևը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: