Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քանի շաբաթ առաջ նորից լարվածություն ի հայտ եկավ, մենք զսպվածության կոչ արեցինք»․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ Հայաստանի վրա հնարավոր հարձակման մասին

Մայիս 26,2025 16:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր Երեւանում հրավիրած ասուլիսում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն անդրադարձավ հարցին, թե Ֆրանսիան Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման վտանգ տեսնո՞ւմ է։

Օրերս ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության իրական ռիսկը պահպանվում է։

«Մենք աջակցել ենք հայկական իշխանության ջանքերին՝ հասնելու Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրին։ Եվ երբ երկու կողմից քաղաքական համաձայնության հասան, մենք ողջունել ենք եւ քաջալերել ենք Ադրբեջանին՝ ստորագրելու այս համաձայնագիրը։ Այս տարածաշրջանը հաղորդակցության շատ կարեւոր հանգույց է Եվրոպայի համար, եւ շատ կարեւոր է, որ այդ համաձայնագիրը ստորագրվի։ Մի քանի շաբաթ առաջ նորից լարվածություններ ի հայտ եկան, մենք զսպվածության կոչ արեցինք, որովհետեւ այսքան մոտ լինելով խաղաղությանը՝ իսկապես ողբերգական կլիներ, որ բռնության պատճառով եւս մեկ անգամ հարցականի տակ դրվի խաղաղությունը։ Ես եւս մեկ անգամ նշում եմ, որ մենք ցանկանում ենք, որ քաղաքական համաձայնության կարողանան գալ, եւ համաձայնագիրը ստորագրվի»,- ասաց Ժան-Նոել Բարոն։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ Ադրբեջանը նշում է պայմաններ, որոնց կատարումը, ըստ ադրբեջանական կողմի, պետք է ավելի դյուրինացնի խաղաղության պայմանագրի կնքումը։ «Ինչ վերաբերում է պայմանների մի խմբին, օրինակ, Մինսկի կառույցներին, ապա օրակարգը մեզ համար քննարկելու է, եթե չկա կոնֆլիկտ, ապա չկա նաեւ կոնֆլիկտով զբաղվող կառույցների անհրաժեշտություն»,- ասաց Միրզոյանը՝ անդրադառնալով նաեւ Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի պահանջներին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031