Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են Հանրային Հեռարձակողի խորհրդի նոր անդամները

Մայիս 26,2025 16:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2025 թվականի մայիսի 26-ին կայացած նիստի արդյունքներով Քրիստինե Մելքոնյանն ու Արա Շիրինյանը հաղթող են ճանաչվել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթում։

Ժամանակավոր մրցութային հանձնաժողովը, ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 20-րդ մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով քվեարկության արդյունքները, կայացրել է համապատասխան որոշում, որը օրենքով սահմանված կարգով ներկայացվել է Հայաստանի Հանրապետության վարչապետին։

ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

1999 թվականին ընդունվել է Երևանի Մենեջմենթի համալսարանի Իրավագիտության ֆակուլտետ: Հեռուստատեսությունում աշխատելուն զուգահեռ ստացել է երկրորդ մասնագիտական բարձրագույն կրթություն՝ լրագրության մագիստրոսի աստիճան: Մասնակցել է բազմաթիվ մասնագիտական և ոչ մասնագիտական սեմինարների, քննարկումների: Աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր տնտեսական բարեփոխումների վերլուծական տեղեկատվական կենտրոնում որպես հեռուստառադիոփորձագետ, «Նոյան տապան» հեռուստաընկերությունում՝ լուրերի հաղորդավար, «Ար» հեռուստաընկերության թղթակից: 2000 թվականից աշխատում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում, «Առաջին» լրատվական ծրագրի մեկնաբան է: 2009–2010թթ. դասախոսել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում:
2010 թվականին ճանաչվել է Հանրային կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կողմից «Տարվա լավագույն հեռուստամեկնաբան»:
2022 թվականից մինչ օրս դասախոս է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, իսկ 2023 թվականից՝ Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար:

ԱՐԱ ՇԻՐԻՆՅԱՆ

Ծնվել է 1957 թ. Երևանում։ Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։ Ավելի քան 20 տարի աշխատել է Հայաստանի պետական հեռուստատեսությունում որպես ռեժիսոր և պրոդյուսեր։ 2004–2018 թթ. ղեկավարել է «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ուղղությունը։ Դասավանդել է Երևանի պետական համալսարանում, եղել է բազմաթիվ փորձագիտական հանձնաժողովների անդամ, այդ թվում՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում։ Շիրինյանը համահիմնադրել է «Վերսուս» ֆիլմարտադրող ստուդիան և հեղինակ է մի շարք միջազգային մրցանակների արժանացած վավերագրական ֆիլմերի։ 2019–2025 թթ. եղել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031