Լրահոս
Օրվա լրահոսը

2 միլոն դրամից ավելի էլեկտրական ծխախոտների գողությունները բացահայտվել են․ մեկ անձ ձերբակալվել է

Մայիս 26,2025 18:44

Մայիսի 18-ի ուշ երեկոյան ոստիկանություն էր զանգահարել մայրաքաղաքի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցը. էլեկտրական ծխախոտների խանութից գողություն էր կատարվել:

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնից մեկնեց օպերատիվ խումբ: Տեխնիկական միջոցի գործադրմամբ դուռը բացել, մտել էին խանութ և գողացել մեկ միլիոն 200 հազար դրամի էլեկտրական ծխախոտ:

Մինչ ոստիկանները ձեռնարկում էին միջոցառումներ` մայիսի 25-ին ստացվեց նմանատիպ նոր ահազանգ: Գայի պողոտայում գտնվող մեկ այլ խանութի կախովի փականի օղակը կոտրել և գողացել էին մեկ միլիոն դրամի էլեկտրական ծխախոտ: Այս հանցագործությունն էլ կատարվել էր ուշ երեկոյան, մութն ընկնելուց հետո:

Իրավապահների գործողություններն այս անգամ արագ արդյունք տվին: Պարզվեց, որ երկու գողությունն էլ կատարել է մայրաքաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ 55-ամյա տղամարդը: Մայիսի 26-ի առավոտյան նա ձերբակալվեց ու տեղափոխվեց Նոր Նորքի բաժին:

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են:

ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031