«Ես իրոք կարծում եմ, որ խաղաղության հասնելու մեծ ձգտում կա, բայց խաղաղությունը երկնքից չի ընկնում»,-«Երևանյան երկխոսություն 2025» միջազգային համաժողովի պանելային քննարկման ժամանակ պատասխանելով հարցին՝ ի՞նչ հեռանկարներ ու հնարավորություններ է տեսնում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում, այսպես պատասխանեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն։
Նրա կարծիքով՝ խաղաղության հաստատումը հիմնական սկզբունքների վրա պետք է հիմնված լինի․ «Առաջին ամենապարզ սկզբունքն այն է, որի հիման վրա 80 տարի առաջ ստեղծվեց ՄԱԿ-ի հռչակագիրը՝ ես ձեռք չեմ տալիս քո սահմաններին, դու ձեռք չես տալիս իմ սահմաններին, ես հարգում եմ քո տարածքային ամբողջականությունը, դու իմ ինքնիշխանությունը։ Միայն միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու դեպքում է հնարավոր հասնել բարեկեցության և խաղաղության»։
Հարցին՝ արդյոք ԵՄ -ն ու Ֆրանսիան բավարար աջակցություն տրամադրո՞ւմ են Հարավային Կովկասում իրենց գործընկերներին խաղաղության հասնելու համար, Ֆրանսիայի ԱԳ նախարարը պատասխանեց․ «Մենք Հարավային Կովկասը դիտարկում ենք՝ որպես հիմնական տարածաշրջան, որը կկապի ԵՄ-ն Արևելքի և աշխարհի մյուս տարածաշրջանների հետ։ Մենք ուզում ենք, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվի ոչ թե միայն նրա համար, որ մենք Հայաստանի հետ ունենք խորը պատմական և բարեկամական կապեր, այլև դա բխում է մեր շահերից։ Եվ դրա համար մենք աջակցում ենք ՀՀ իշխանությունների ջանքերին»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ