«Հոկտեմբերի 7-ի հարձակումն, այո, բռնություն էր, բայց դա ուներ իր պատճառները։ Իսրայելի հակահարձակումը չափազանց անհամաչափ էր հոկտեմբերի 7-ի հարձակման նկատմամբ»,- «Երևանյան երկխոսություն 2025» միջազգային համաժողովի պանելային քննարկման ժամանակ հայտարարեց Պաղեստինի ԱԳ նախարար Վարսեն Աղաբեկյանը՝ անդրադառնալով իսրայելապաղեստինյան հակամարտությանը։
Նա նշեց՝ Գազայի նախադեպն այն մասին է, թե ինչի կարող է հանգեցնել երկարատև անկայունությունն ու անապահովությունը․ «Օկուպացիան անվտանգությանը սպառնացող ամենալուրջ գործոնն է ոչ միայն իսրայելապաղեստինյան հակամարտության հարցում, այլև ողջ տարածաշրջանի և աշխարհի համար։ Իսրայելի տարածապաշտական քաղաքականությունը ողջ աշխարհին է հայտնի։ Այս զավթողական քաղաքականությամբ հնարավոր չէ Մերձավոր Արևելքում ապահովել կայունություն և անվտանգություն։ Այս ցեղասպան պատերազմը գագաթնակետն է, թե ինչպես են խախտվում միջազգային օրենքներն ու մարդու իրավունքները, ինքնորոշման իրավունքը։ Եթե այսօր այս խնդիրներն առաջ չմղվեն, մենք չգիտենք հետո դրա ժամանակը երբ կլինի։ Հիմա է ժամանակը։ Ամենալուրջ մարտահրավերը կողմերի վստահության պակասն է։ Եթե որևէ մեկը կարծում է, որ այն, ինչ հիմա կատարվում է Գազայում, կարող է ապագայում բերել խաղաղություն, դա նաիվ մտածելակերպ է։ Բռնությունը ծնում է բռնություն։ Ունենալ 50․000 զոհ և 120000 վիրավոր, և Աստված գիտի՝ հետո՞ ինչ կլինի, սա ոչ Իսրայելի, ոչ Պաղեստինի համար չի կարող խաղաղություն բերել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ